ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 24-ին, ժամը 00.45-ին, Արտաշատի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Միցուբիշի» մեքենայով, ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածով փաթեթներ և մարիխուանայի նմանվող զանգվածով դեղատուփեր: Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցներն իր օգտագործման համար են: Նա մեքենայից ոստիկաններին է ներկայացրել «Բլոու» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և ծալովի դանակ:
33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: