Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արտավազդ Կարապետյանը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 23-ի համապատասխան որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 17-ի ԲԴԽ-34-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արտավազդ Կարապետյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: