Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 16-ին հրաման է ստորագրել, որի համաձայն Եգոր Կարապետյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
Նրան շնորհվել է «փրկարարական ծառայության գնդապետ» կոչում։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Եգոր Կարապետյանը ծնվել է 1976 թ. փետրվարի 17-ին, Ապարանի շրջանի Արագած գյուղում:
1999 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «Համազորային հրամանատարա-շտաբային, նախնական ռազմական պատրաստականության ուսուցիչ» մասնագիտությամբ, 2008 թ.-ին` ՀՀ ոստիկանության ակադեմիան` «Իրավագիտություն» մասնագիտությամբ, 2013 թ.-ից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ասպիրանտուրայի հայցորդ` «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
1994-1999 թթ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ունկնդիր:
1999-2000 թթ. Ներքին զորքերի ուղեկցող գնդի դասակի հրամանատար:
2000-2001 թթ. Ներքին զորքերի ուղեկցող գնդի վաշտի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:
2001-2006 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի սպա:
2006-2009 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի ավագ սպա:
2009-2009 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա:
2009-2011 թթ. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ:
2011-2016 թթ. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. հոկտեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև մի շարք գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: