Դավիթ Գրիգորյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին որոշում է ստորագրել՝ նշանակում կատարելու վեևաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Գրիգորյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․

Ծնվել է 1980 թվականի փետրվարի 11-ին:

Կրթություն
1997–2002թթ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանճարտարագետ-շինարար մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ)

2002-2005թթ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտուրա տեխնիկական գիտությունների թեկնածու

2005թ. տեխնիկական գիտությունների թեկնածու «Շինարարական կոնստրուկցիաներ շենքեր կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությա

Աշխատանքային գործունեություն

2005թվականից «Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոն» (ՃՇՀԱՀ) ասիստենտ մինչև 2012թ․ այնուհետև դոցենտ
2005-2010թթ «Թեքնո-Քազա» ՍՊԸ կոնստրւկտոր
2006թ. առ այսօր ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ կրտսեր գիտաշխատող մինչև 2012թ. այնուհետև ավագ գիտաշխատող
2012թվականից «ԷՍ ԹԻ Սերվիս» ՍՊԸ գլխավոր կոնստրուկտոր
2014թվականից «Առնի» ՍՊԸ տնօրեն կոնստրուկտոր
2017թ. առ այսօր Շինարարության ֆակուլտետի դեկան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)

Գիտական աստիճանը և կոչումը

2005թ. տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ «Շինարարական կոնստրուկցիաներ շենքեր կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությամբ

Վերապատրաստումներ

2014թ. «Շինրարության կառավարում և անվտանգության վերահսկում» Ռադգեռսի համալսարան Rutgers: Center for Advanced Infrastructure and Transportation Նյու Ջեռսի

Հրապարակված աշխատանքեր

16 գիտական հոդված 1 ուսումնամեթոդական ձեռնարկ «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ» «Պողպատե կոնստրուկցիաներ» «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» ՀՀ շինարարական նորմերի համահեղինակ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել