6 ժամ և ավել հանձնաժողովը լսել է Օնիկ Գասպարյանին. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը մասնկացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումները և զրույցները շարունակվելու են։

«Եկել էր նաև ԳՇ ներկայիս պետը, որը Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում կարևորագույն վարչություններից մեկի ղեկավարը։ Ես նամակ ուղարկեցի Գասպարյանին, ի տարբերություն շատերի, որոնք կաշկանդված են, վածեցած են, թե ինչու չգիտեմ, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց և այսօր վեց ժամ և ավել հանձնաժողովը լսել է նրան։ Մենք քննարկել ենք բոլոր մանրուքները, սկսած՝ պատերազմից առաջ բանակի վիճակով, սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու,  բազմաթիվ խնդիրներ։ Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր։ Այսինքն , եթե պարոն Գասպարյանն իր պատկերացումներով ավելի շուտ ստանձների ԳՇ պետի պարտականությունները մենք բանակում բարեփոխումների մեծ ճանապարհն անցած կլինեինք։ Այդպես է կարծում նաև հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ, քանի որ նա նույնիսկ պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել