Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով ևհիմք ընդու նելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Աշոտ Էդուարդի Ավագյանին նշանակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար»։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

ԱԱԾ Գնդապետ Աշոտ Ավագյանը ծնվել է 1965 թ․ նոյեմբերի 20-ին՝ Երևանում։

Կրթություն

1984-1991 թթ․ Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1983թ․ Երևանշին ընկերությունում որպես բանվոր

1983-1984 թթ․ Գյուղշին միավորումում որպես բանվոր

1987թ․ Մաշտոցի շրջանի շինվերանորոգման վարչությունում որպես բանվոր

1988-1989թթ. Հայգյուղշին տրեստում որպես փականագործ

1991-1995թթ. Քանաքեռի ալյումինի գործարանում որպես մեխանիկ

1995-2018թթ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում որպես կրտսեր օպերլիազոր, օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ

2018-2019թթ. «Խաչհար» ՍՊ ընկերությունում որպես ֆինանսական գծով փոխտնօրեն

2020-2021թթ․ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում որպես վարչության պետի տեղակալ

2021թ. ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում որպես վարչության խորհրդական

2021թ. առ այսօր ՀՀ ԱԱԾ գիտա-ուսումնական կենտրոնում որպես ավագ դասախոս

01․11․2021թ. առ այսօր ԱՆ ՀԿԱԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Պարգևներ

ՀՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայության» մեդալով։

ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից՝ «Անբասիր ծառայության» համար մեդալով, Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից կրծքանշանով, ինչպես նաև անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար կրծքանշանով։

ՀՀ Ոստիկանապետի կողմից՝ Համագործակցության ամրապնդման համար մեդալով։

Պարգևատրվել է նաև ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ Սահմանային զորքերի գերատեսչական մի շարք մեդալներով և պատվոգրերով։

Այլ

1985-1987 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ավագ սերժանտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել