Երկու տարեկան երեխան ընկել է չորրորդ հարկի պատուհանից․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից:

Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ:

Վիճակի մասին կտրվի թարմացումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել