Դանակահարություն Հայանիստ գյուղում․ ոստիկանություն

Մարտի 8-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնում է Հայանիստ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկը, որտեղ դանակահարված մարդ կա:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մասիսի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում նշված տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 53-ամյա տանտերն ու երևանցի 40-ամյա ընկերը, այդ ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակով երեք անգամ խփել է հայանիստցու թևին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը մայրաքաղաքի Երկաթուղայինների 5-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 53-ամյա ընկերը դանակի փայտե բռնակով խփել է իր ծնոտին, ինչից հետո ինքը խլել է դանակն ու հարվածներ հասցրել նրա թևին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 40-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել