Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 10 աստիճանով

Երևան քաղաքում՝ մարտի 9-ի ցերեկը և երեկոյան, 13-14-ին սպասվում է անձրև: Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` մարտի 9-ի ցերեկը, 10-11-ին, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 11-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 5-7, 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել