Պաշտոնանկություն և նոր նշանակում՝ Կրթության տեսչական մարմնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին որոշումներ է ստորագրել և կադրային փոփոխություններ կատարել Կրթության տեսչական մարմնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ռաիսա Գալստյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ։

Լուսանկարի ձախ կողմում Ռաիսա Գալստյանն է, աջ կողմում՝ Նարա Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել