Անօրինական ներկրված և կեղծ դեղեր վաճառելու համար տուգանքները խստացվել են

Հայաստանում դեղատներում անօրինական ներկրված և կեղծ դեղեր վաճառելու համար տուգանքի չափերը կբարձրանան, կարող է ընդհուպ լիցենզիան ժամանակավոր կասեցվել:

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում մարտի 6-ին։

Օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Նարեկ Զեյնալյանը․ «Նախագծով նախատեսվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ հավելյալ գործիք՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Տեսչական մարմնին իրավունք է տրվում ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում, որն ուղղված է դեղատներում վաճառվող, ՀՀ-ում անօրինական ներկրված և կեղծ դեղերը հայտնաբերելուն»,-փետրվարի  9-ի նիստում հայտնել էր Զեյնալյանը:

Տուգանքները խստացվել են։

Մինչև 5 փաթեթ նմանատիպ դեղորայք հայտնաբերելու դեպքում տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5 փաթեթից ավելիի դեպքում՝ 2000-ապատիկի չափով, 1 տարվա ընթացքում նույն խախտումը կրկին հայտնաբերելու դեպքում նախատեսվում է լիցենզիայի գործունեության կասեցում մինչև 2 ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել