Շահաբաժինների համատարած հարկումը՝ առանց վերադարձի հնարավորության, կարող է վնասներ հասցնել ՓՄԿ բիզնեսին և Հայաստանի ներդրումային միջավայրին. Սթեփ Քընսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում մարտի 1-ին կայքում հրապարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի ուժը կորցրած պետք է ճանաչվի Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը, այսինքն օրենքի ընդունման դեպքում, բիզնեսի մասնակից/բաժնետեր հանդիսացող ֆիզիկական անձինք այլևս չեն կարող հետ վերադարձնել բաշխված շահույթից վճարված 5 տոկոս դրույքաչափով եկամտային հարկը (այդ նույն 5 տոկոսը հետ է վերադարձվում այն պայմանով, երբ բաժնետեր/մասնակից ֆիզիկական անձը այն ներդնում է կազմակերպության կանոնադրական կապիտալ):

Նախագծի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Սթեփ Քընսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը։

«Մի քանի հարցեր են առաջանում.

  1. Օրենքի հիմնավորման շրջանակներում, նշվում է, որ 2019-2022թթ. Ժամանակաշրջանում պետական բյուջեից շահաբաժին ստացած ֆիզ անձնաց վերադարձվել 28,7 մլրդ դրամ, իսկ այդ դեպքում հարց է ծագում, թե այդ նույն ժամանակաշրջանում, որքա՞ն է կազմել շահաբաժիններից հարկի ընդհանուր մուտքը պետական բյուջե՝ այսինքն ընդհանուր գումարի քանի տոկոսն է կազմում հետ վերադարձը,
  2. Հարց է նաև, թե նշյալ 28,7 մլրդ.-ից որքան մասն է վերադարձվել ՓՄԿ բիզնեսին և որքան մասը՝ խոշորին,
  3. Ինչու՞ է Պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում նշյալ փոփոխության նախաձեռնողը, եթե ըստ Ֆինանսների նախարարության կանոնադրության հարկային, մաքսային և այլ եկամուտների գծով քաղաքականության ու վարչարարության մեթոդաբանության մշակումը հանդիսանում է Ֆինանսների նախարարության գործառույթը, իսկ ՊԵԿ-ը կարող է ունենալ միայն մասնակցություն,

Բնականաբար մեր բյուջեին անհրաժեշտ են լրացուցիչ եկամուտներ, բայց՝ այս փուլում, դրանք կարելի է գտնել ՓՄԿ-ից դուրս»:

Նրա խոսքով՝ նշյալ օրենքի փոփոխությունը որոշակի հակասություն ունի 2021-2026թթ. Կառավարության ծրագրի հետ, որի «Տնտեսություն» բաժնում  կառավարությունը նախատեսում է ներդրումային գրավչության բարձրացում, իսկ այս գործիքի առկայությունը մեծապես գրավիչ է թվում հենց ռելոկացված բիզնեսին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել