«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ու ԿԳՄՍ-ն Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ համագործակցության հուշագիր են կնքել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կոսեյանը:

Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը կիրականացվի՝ ի շահ հուշարձանի պահպանության և հանրայնացման: Կողմերը վերահաստատել են հուշագրով սահմանված պարտականություններն իրականացնելու պատրաստակամությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել