Կարմրուկով վարակավածներից 15-ը երեխաներ են․ Առողջապահության նախարար

Հայաստանում կարմրուկի հաստատված 20 դեպք կա։ Հիվանդներից 19-ը հոսպիտալացված են։ Նրանցից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծահասակ։

Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հիշեցրեց կարմրուկի ախտանշանները՝ ընդգծելով, եր պետք է լայն իրազեկում արվի այս մասով, որպեսզի մարդիկ շուտ կողմնորոշվեն և ախտանիշներից որևէ մեկի պարագայում ճիշտ ժամանակին դիմեն բժշկի։

«Կարմրուկը սուր վարակիչ և բաձր կոնտագիոզ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Վերջին ընթացքում՝ 2022 թվականից, մեր տարածաշրջանում ԱՀԿ 27 երկրների շրջանում, նաև այլ տարածաշրջաններում բավականին աշխույժ է և վերջին ստացվող թարմ տեղեկությունների համաձայն՝ մենք ակնկալում էինք, որ պետք է ներթափանցում լինի ՀՀ։ Մեր համաճարակաբանական ընդհանուր հսկողության արդյունքներըև հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է բալիկ, որից հետո վարակվել են նաև այլ անձիք։

Ներկայումս ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում եմ ես, իրականացնում է մեր վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումների ցանկը, մենք ըստ այդ ցանկի իրագործում ենք մի շարք հրատապ միջոցառումներ, բայց բացի դրանից նաև որոշակի փոփոխություններ ենք իրականցնում մեր ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար»,-մանրամասնեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ շատ կարևոր է վաղ հայտանբերումը, կոնտակտների շրջանակի հստակ պարզաբանումը, 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը և նրանց մեկուսացումն ու վարակի շղթան կոտրելու ուղղությամբ միջոցառումը։

«Կարմրուկի կանխարգելման ամենագործուն և պաշտպանող միջոցը պատվաստումներն են։ Ազգային օրացույցով սահմանված է 2  պատվաստում․ առաջինը՝ մեկ տարեկան երեխաներին և 2-րդ դեղաչափը՝ 4 տարեկանից մինչև 6 տարեկանը։

Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ բնակչության շուրջ 5 տոկոսը պատվաստված չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել