Տեղեկատվական շտաբը ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները

Տեղեկատվական շտաբը ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ համապատասխան նշումներով:

«Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան Ստեփանակերտից ճանապարհվում դեպի հերթափոխի վայր, ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում մեքենայի վրա, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:

Խորին ցավակցություն ենք հայտնում մեր զոհված բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնվում են Արցախում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբն այսօր՝ մարտի 5-ին, ներխուժել է Արցախի տարածք, թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել