Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց «Արագած» ներդրումային ծրագիրը։
«Ծրագրով նախատեսվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արահի և Շենավան բնակավայրերին՝ 4400 հեկտար տարածքի վար։ Կարելի է ասել՝ էկոգյուղատնտեսական նոր գյուղ կստեղծվի, 300 մինիֆերմաներով, նրանց կից հյուրատներով։ Նաև կկառուցվի լեռնադահուկային համալիր, 5 ճոպանուղային գծերով»,-ասաց նախարար
Կառավարությունը հավանություն տվեց «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» ՍՊԸ-ին հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:
Մանրամասները՝ տեսանյութում։