Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ․ Սամվել Բաբայանը՝ Գուրգեն Ներսիսյանին

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հարգելիˊ Գուրգեն Գառնիկի,

Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու Ձեր որոշումը։

Անկախ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներից՝ Արցախի ժողովուրդը պետական նախարարի ինստիտուտը նույնականացնում է կառավարության ղեկավարի հետ, ուստի և՝ այդ պաշտոնից ընդգծված ակնկալիքներ ունի։

Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, իբրև խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը։

Հարգելիˊ պետնախարար,

Մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և հայ ժողովրդի։
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ
Սամվել ԲԱԲԱՅԱՆ
2 մարտի, 2023թ.»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել