Անուշ Գասպարյանը` ՔԿ միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով Անուշ Աշոտի Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

2002-2006թթ.-«ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

2013-2015թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

2016թ.-ից – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն

2006-2008թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար՝ քաղաքացիական մասնագիտացմամբ

2008-2014թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական՝ քրեական մասնագիտացմամբ

2014-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության գլխավոր մասնագետ

IV-XII.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ

X-X.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ՝ գործուղված ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական մեդալներով, հուշանվերով և շնորհակալագրով:

Այլ տվյալներ

2018թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, արդարադատության ակադեմիա, «Հյուսիսային» համալսարան):

Ավելի քան 10 գիտական հոդվածների, մենագրության, ուղեցույցների հեղինակ ու համահեղինակ է:

Մասնակցել է ներպետական և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների, համաժողովների՝ ստանալով հավաստագրեր:

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Կարդացեք նաև Iravaban.net-ի հարցազրույցը՝ Անուշ Գասպարյանի հետ – https://iravaban.net/384791.html

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել