Երևանի վարչական շրջաններում էլեկտրաշչակներ կգործարկվեն

Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Տեղեկացնենք նաև, որ քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ս.թ. մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր կազմակերպություններում նույնպես գործարկվելու են էլեկտրաշչակներ»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել