Երբե՛ք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը․ Աննա Մարտիկյան

Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ ընկերներ, առանց կարմիր գծեր հատելու, ուզում եմ պարզապես հիշեցնել, որ երկու տասնամյակից ավելի անկաշառ ու ազնիվ աշխատել եմ տարբեր կառույցներում, երբե՛ք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը: Հերթական առաջարկներից այս մեկն ընդունել եմ, որովհետև այն հնարավորություն է ծառայելու իմ հարազատ Շիրակին: Լիահույս եմ, որ հաջողելու եմ:

Հ.Գ.

Էջիս տեխնիկական խնդիրները կարգավորվեցին: Բոլորովին չէի կամենա, որ այն ինքնահաստատման հարթակ դառնար մարդկանց համար, որոնց աշխատանքային կենսագրությունը շատ լավ գիտեմ»,-նշել է նա:

Նա Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել է փետրվարի 24-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել