Փոփոխություններ են նախատեսվում մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումներում

Ազգային ժողովում փետրվարի 24-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են ընթանում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Հիմնական կարգավորումները ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առանձնացրել է մինչեւ 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումները. դրանք վերաբերել են ժամային գրաֆիկին: 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչեւ 4 ժամ, բայց շաբաթական ոչ ավելի, քան 12 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչեւ 24 ժամ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ կրթությունից դեպի աշխատաշուկա գնալու մասով նոր հոդված է ավելացվել, որով նախատեսվում է փորձնակի ինստիտուտը: Ներկայումս որեւէ տեղ փորձնակություն (պրակտիկա) անցնելն ուղղորդում են բուհերը, իսկ առաջարկվող կարգավորումներով ուսանողը կարող է որոշել, թե որ գործատուի մոտ անցնի փորձնակություն: Սահմանվել են փորձնակության սահմանափակումները. տեւողությունը մինչեւ երկու ամիս է, յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող են անցնել այդ փորձնակությունը: Շեմ է նախատեսվել, ըստ որի՝ գործատուն առնվազն 10 աշխատող պետք է ունենա, որ կարողանա մեկ հոգու եւս ընդգրկել:

Նախագծում ամրագրվել է բռնության կամ ոտնձգության արգելքն աշխատանքային հարաբերություններում: Այս փոփոխությունը մշակելիս հաշվի են առնվել Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի սկզբունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել