Բանակցություններ են ունեցել Պուտինն ու Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և վերջին երկրաշարժերը Թուրքիայի հարավ-արևելքում, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինին երկրաշարժի հետ կապված իր ցուցաբերած օգնության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Թուրքիայի նախագահը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ նպաստելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել