Հայաստանը մերժել է անցակետեր ստեղծելու առաջարկը: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Գրում են ադրբեջանական լրատվամիւոցները։
Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, ապա պանելային քննարկման ժամանակ առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծել։
«Հայաստանի արտգործնախարարը՝ անդրադառնալով այս առաջարկին, առանց որևէ բացատրության այն անվանեց Հայաստանի համար անընդունելի։ Կարծում ենք, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական կողմը շահագրգռված չէ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։