Ջոնսոնը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իրեն համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Հիանալի գաղափար է: Ես պետք է հայտարարեմ, որ կա նման գաղափար: <…> Ես ինձ թեկնածու եմ համարում: Սա շատ լավ դիրքորոշում է, կարևոր: Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ասել է նա։

Ջոնսոնը հավելել է, որ հակասություններ չի տեսնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի՝ որպես լիիրավ անդամ անդամակցելու հարցում։

«Ես հակասություններ չեմ տեսնում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, Ուկրաինայի անդամակցությունը հեռանկար է, դա պետք է տեղի ունենա», – ընդգծել է քաղաքական գործիչը։

Փետրվարի 20-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ մտադիր է լքել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը։

«Ես հեռանում եմ այս աշնանը, վստահ եմ, որ դաշինքը կգտնի ինձ փոխարինող արժանի մարդ»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել