Որպես կանոն, դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքների և պարտականունների մասին:
Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները անգամ եթե դրանք պարզաբանվել են մինչդատական վարույթի ընթացքում: