Ճանաչենք մեր բարբառները, որ նաև մեր երկրի ճանաչողության կարևոր մաս են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է, որին նախընթաց դպրոցներին առաջարկել էինք մասնակցել «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթին։ Յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով պետք էր ներկայացնել մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում:

450 դպրոց մասնակցել է ծրագրին։ Նախարարության էջում և կայքում կարող եք ծանոթանալ տեսանյութերին, դպրոցների ցանկին։

Բոլորին շնորհակալություն՝ ակտիվ մասնակցության համար։

Ճանաչենք մեր բարբառները, մեր լեզվի բազմաթիվ շերտերը, որ նաև մեր երկրի ճանաչողության կարևոր մաս են, մշակութային, պատմական ու հանրային կարևոր գիտելիք ու արժեք են կրում։

Հիշեցնեմ, որ բարբառների ուսումնասիրությունը ներառված է նաև հանրակրթության նոր չափորոշչում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել