Lեփսիուսի փողոցում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 21-ին, ժամը 20։56-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոց թիվ 17 շենքի մոտայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում կայանած «Ford transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ․ Ս․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։27-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենայի թափքը, բեռնախցիկի և շարժիչի հատվածները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել