Ինչպե՞ս ստանալ կացության կարգավիճակ ՀՀ-ում

Կացության կարգավիճակը տրամադրում է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը: Նշված թույլտվության հիման վրա անձը հնարավորություն է ստանում բնակվել ՀՀ-ում՝ մշտապես կամ որոշակի ժամկետով:

Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ օտարերկրյա քաղաքացիների դիմումները Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:

Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են`

ա) դիմում
բ) հարցաթերթիկ
գ) 2 լուսանկար` 4,5 x 3,5 սմ չափսի.
դ) անձնագիր.
ե) անհրաժեշտության դեպքում` աշխատանքային կամ այլ պայմանագրի պատճենը.
զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության պետական, հավատարմագրված կամ լիցենզավորված ոչ պետական բուհ ընդունված օտարերկրյա քաղաքացիները սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, իսկ փախստականները` փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Հատուկ կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում:

Կացության ժամանակավոր, սովորական և բացառիկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներին տրվում է կացության քարտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել