Խաչիկ Ղազարյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին նշանակել Հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: