Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհել Ռուզաննա Բարսեղյանին։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,-նշվում է հրամանագրում։
Նշենք, որ փետրվարի 13-ին ԲԴԽ-ն որոշում է ընդունել պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբի Բարսեղյանի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ։