«Հնարամիտն» աղջկան ամայի տարածք տեղափոխելու ձևը գտել էր

Ներսես Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 11-ին ժամը 14:00-ի սահմաններում, տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթ Կարինե Մնացականյանին, վերջինիս առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել Կարինե Մնացականյանի մեջքին՝ որպես զենք: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով՝ վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան, նրան ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում Կարինե Մնացականյանի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Ներսես Նիկողոսյանը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել