Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Իր խոսքի սկզբում ՀՀ նախագահը, դիմելով վարչապետին, ընդգծել է՝ առաջկայում պետք է պատրաստ լինել անակնկալների։
«Պարոն վարչապետ, շնորհակալություն: Նախորդ հանդիպումից հետո մենք խնդիրներ ենք լուծել: Այս բարդ ժամանակներում երևի պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների, ցավոք սրտի: Այդ առումով շատ կարևոր է, որ կառավարությունը շարունակում է իր նախատեսած ծրագրերի իրականացումը: Ուզում եմ ասել, որ հետևելով կառավարության աշխատանքին, դա շատ կարևոր հանգամանք եմ համարում»,- մասնավորապես, ասել է Վահագն Խաչատուրյանը։