Հայ փրկարարները շարունակում են աշխատանքները հուժկու երկրաշարժից տուժած տարածքներում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները հուժկու երկրաշարժից տուժած տարածքներում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել