Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար:
ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հայտարարվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին: Սա հնարավորություն կտա հավակնորդներին հատուկ կարգով որակավորման ստուգման փուլերը հաղթահարելուց հետո՝ ընդգրվել դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում 6-8 ամիս ուսուցում անցնելու:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է: Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ՝ (010) 511-786, 511-816):
Մանրամասները՝ հղմամբ: