Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից

Օգոստոսի 30-ին, ժամը 11.10-ին, Հայկաձոր գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Անիի բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել