Վրաերթի ենթարկված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1989 թ. ծնված Արսեն Հարությունյանին վրաերթի ենթարկելու մասին:

Հաջորդ օրը պարզվել էր, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է Ն. Հակոբյանը: 

Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.45-ին Ա. Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել