Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը հայտնում են․
«Հաշվի առնելով խոսքի ազատության կարևորությունը և դատավորի նկատմամբ կարգապահական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը՝ հանրությանն ենք ներկայացնում դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունն ամբողջությամբ։
Այս մասին հայտնում են Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը։
Միջնորդության հիմնավորվածության, հատկապես՝ Սահմանադրական հիմնարար արժեքներին համապատասխանության վերաբերյալ, գնահատականները թողնում ենք մասնագիտական հանրության դատին»։











