Աշխարհի ամենաթանկարժեք կտավները (Լուսանկարներ)

Աշխարհի ամենաթանկարժեք կտավներն են՝

Մարկ Ռոտկոյի «Նարնջագույն, կարմիր, դեղին», որը 2012թ-ին վաճառվել է 86,882 միլիոն դոլարով,

1

Գուստավ Կլիմտի «Ադելի Բլոխ Բաուեր II դիմանկարը», որը 2006թ-ին վաճառվել է 87,936 միլիոն դոլարով,

2

Պաբլո Պիկասոյի «Դորա Մարը կատվի հետ», որը 2006թ-ին վաճառվել է 95. 216 միլիոն դոլարով,

3

 

Էնդի Ուորհոլի «Ութ Էլվիսները», որը 2008 թ-ին վաճառվել է 100 միլիոն դոլարով,

4

Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան», որը 2004թ-ին վաճառվել է 104.168 միլիոն դոլարով,

5

Պաբլո Պիկասոյի «Մերկ, կանաչ տերևներ և կուրծք», որը 2010թ-ին վաճառվել է 106.482 միլիոն դոլարով,

6

Էդվարդ Մունկի «Ճիչ», որը 2012թ-ին վաճառվել է 119,992 միլիոն դոլարով,

7

 

Գուստավ Կլիմտի «Ադելի Բլոխ Բաուեր I դիմանկարը», որը 2006թ-ին վաճառվել է 135 միլիոն դոլորով,

8

 

Վիլհելմ դե Կունինգի «Կին III», որը 2006թ-ին վաճառվել է 137.5 միլիոն դոլարով,

 

9

Ջեքսոն Պոլլոկի «No. 5», որը 2006 թվականին վաճառվել է 140 միլիոն դոլարով,

10

Իսկ Պոլ Սեզանի «Խաղաթղթերով խաղացողները» կտավը 2012թ-ի փետրվարին վաճառվել է 250 միլիոն դոլարով

11

 

«Նշենք, որ ՀՀ Օրենսդրությամբ հեղինակի կողմից կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը այլ անձի՝ լինի այն հատուցելի, թե անհատույց համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում:

 

Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի կամ այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից՝ վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը։

 

Վերջինիս փոխանցմամբ կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը վաճառող սեփականատերը պատասխանատու է հեղինակին հասանելիք վարձատրության վճարման համար։ Եթե վաճառքն իրականացվել է նշված կազմակերպությունների կամ որևէ գործակալի միջոցով, ապա այդ սեփականատիրոջ հետ պատասխանատվություն են կրում նաև նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

 

Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքի կիրարկումն իրականացվում է վաճառքի գնի 250.000 դրամից սկսած:

 

Ծանուցում. Կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ են համարվում գրաֆիկական կամ պլաստիկ արվեստի ստեղծագործությունները, ինչպիսիք են նկարները, գծանկարները, գեղանկարները, կոլաժները, փորագրությունները, նկարազարդ գորգերը, քանդակները, լիտոգրաֆիական, կերամիկական, լուսանկարչական, ոսկերչական արվեստի ստեղծագործությունները, պայմանով, որ դրանք պատրաստված են հեղինակի կողմից կամ բնօրինակ համարվող օրինակներ են, իսկ բնօրինակ են համարվում այն օրինակները, որոնք պատրաստվել են սահմանափակ քանակով անձամբ հեղինակի կողմից կամ նրա թույլտվությամբ։ Այդպիսի օրինակները պետք է համարակալված, ստորագրված կամ այլ անհրաժեշտ ձևով թույլատրված լինեն հեղինակի կողմից:

 

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել