Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ես բաց եմ հանդիպման համար և՛ նախագահ Պուտինի, և՛ նախագահ Զելենսկու հետ։ Կիև ես չեմ գնացել, քանի որ այդ պահին գնալու հնարավորություն չի եղել»,-ասել է նա։
Պապը հիշեցրել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից երկու օր հետո գնացել է Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպել է ՌԴ դեսպանին։
«Ես ուզում էի գնալ Ռուսաստան և հանդիպել Պուտինի հետ, փոքրիկ պատուհան դեռ կար, սակայն հետո պարոն Լավրով ասաց՝ տեսնենք, հետո,-ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։