ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ի երեկոյան ժամանել է Իրաք, այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լավրովը մի շարք հանդիպումներ է ունենալու, այդ թվում՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի, վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի, նախագահ Աբդուլլաթիֆ Ռաշիդի և այլ պաշտոնյաների հետ։
Լավրովի նախորդ այցը Իրաք տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին, երբ նա այցելել է Բաղդադ և Էրբիլ, որտեղ հանդիպել է երկրի բարձրագույն ղեկավարության և Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների հետ։
Իրաքից հետո նա կմեկնի Մալի, Մավրիտանիա և Սուդան։