Պուտինը հատուկ գործողության սկզբում խոստացել էր չվերացնել Զելենսկիին․ Իսրայելի նախկին վարչապետ

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբում իրեն վստահեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին չի ոչնչացվի, փոխանցում է РИА Новости-ն։

Բենեթը YouTube-ի իր ալիքում հրապարակած հարցազրույցում ասել է, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Զելենսկին խնդրել է իրեն կապ հաստատել Պուտինի հետ։ Դրանից հետո Իսրայելի այն ժամանակվա վարչապետը, ըստ նրա, ստանձնել է կողմերի միջեւ միջնորդի դերը։

«Ես նրան ասացի. «Ուզում եմ պարզաբանել, դուք ինձ ձեր խոսքն եք տալիս, որ չեք սպանի Զելենսկիին»: Նա պատասխանեց. «Ես չեմ սպանի Զելենսկիին», – նշում է Իսրայելի նախկին վարչապետը:

Բենեթի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո նա զանգահարել է Զելենսկիին և նրան փոխանցել ՌԴ նախագահի հետ զրույցի բովանդակությունը։ Տեղեկանալով Պուտինի խոստման մասին՝ Զելենսկին վերադարձել է գրասենյակից և այնտեղ տեսահոլովակ նկարահանել։

Ըստ իսրայելցի քաղաքական գործչի, Արևմուտքը որոշել է «ջարդել Պուտինին, այլ ոչ թե բանակցել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել