Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:

Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, և ըստ այդմ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:

Նշենք, որ Iravaban.net-ը ուսումնասիրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի թեկնածուների ինքնակենսագրականներ և թեմայի վերաբերյալ նյութ հրապարակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել