Ինչպե՞ս կազմել զենքի հավաքածու և ցուցադրել այն պետական ռազմականացված կազմակերպություններում

Պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարանները, փորձագիտական և հատուկ այդ նպատակներով ստեղծված հիմնարկներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո կազմելու և ցուցադրելու զենքի հավաքածուներ:

Պետական ռազմականացված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցելու (վաճառելու) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:

Զենք կարող է պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարաններ, փորձագիտական և հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնարկներ փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերելու, իսկ հավաքածուներ կազմելու և ցուցադրելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և քաղաքացիներին, որպես կանոն` մալած կամ ուսումնական վիճակի բերված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել