Հունվարի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել։ Նա անմարդկային է որակել Արցախում շրջափակման մեջ հայտնված բնակիչների իրավիճակը։
«Ես կրկնում եմ կոչս Հարավային Կովկասի Լաչինի միջանցքի տարածքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի հետ կապված։ Կարեկցանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։
Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել՝ լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության»,- նշել է Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում։