ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները:
Սույն օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն, ըստ կառավարության եզրակացության, խնդրին առավել համապարփակ լուծում կտա արդեն իսկ հավանության արժանացած օրինագիծը, ուստի գործադիրը դեմ է արտահայտվել պատգամավորի առաջարկին: