Էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ից հափշտակել է կես միլիոն դրամ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է նախկինում չդատված Արտակ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ըստ հիշյալ հոդվածի՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ամբաստանյալ Վարդան Գրիգորյանը, աշխատելով Երևանի Էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ում, որպես հսկիչ-տեսուչ և հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 2004-2009թթ. ընթացքում, ընկերության հետ պայմանագրեր կնքած կազմակերպություններից գանձած, իրեն վստահված գումարից, յուրացման միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 5 միլիոն 170 հազար 500 դրամ գումար:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալո մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել