ՀՀ քաղաքացիների համար փոխվել են Իրան մուտքի սահմանափակումները

Iravaban.net-ը հայտնում է, որ հունվարի 13-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների ԻԻՀ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։

ՀՀ քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել և դուրս գալ Իրանի տարածքից թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։

ԻԻՀ քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել և դուրս գալ Հայաստանի տարածքից թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) Իրանի, ինչպես նաև այլ երկրների (երկրներ, որոնք կորոնավիրուսի տարածման առումով բարձր ռիսկային երկրների ցանկում ընդգրկված չեն) քաղաքացիները Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը՝

  • Կորոնավիրուսի առնվազն երկու դեղաչափով պատվաստման վերաբերյալ վավեր վկայագիր, որի դեպքում, երկրորդ պատվաստումից առնվազն երկու շաբաթ պետք է անցած լինի,
  • ՊՇՌ թեստի վավեր վկայագիր՝ բացասական արդյունքով (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել