1000 դրամով մթերային խանութից գնում կատարելու պատմությունն ավարտվեց ոստիկանությունում

Արման Նիկողոսյանին և Նելլի Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արման Նիկողոսյանը 24.04.2013թ. ձեռք է բերել 105 հատ 1000 դրամանոց կեղծ թղթադրամներ և դրանք իրացնելու նպատակով համաձայնության գալով կնոջ` Նելլի Թովմասյանի հետ 26.04.2013թ. գնացել են Երևանի Սասունցի Դավիթ փողոցի 10 հասցեում գտնվող մթերային խանութ:

Մտնելով ներս` խանութի վաճառողուհու ամուսնու իրացրել են մեկ կեղծ 1000 դրամանոց թղթադրամ` գնելով 300 դրամ արժողության մեկ տուփ «Վիպ» տեսակի ծխախոտ և որպես մանր ստացել 700 ՀՀ դրամ գումար: Այնուհետև խանութ է մտել Նելլի Թովմասյանը և փորձել գնումներ կատարելով իրացնել 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, սակայն խանութի վաճառողուհի հասկացել է, որ դրանք կեղծ են և զանգահարել է ոստիկանություն:

Արման Նիկողոսյանը կալանավորված է, Նելլի Թովմասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել