Փաշինյանը՝ իր և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 10-ին, անդրադարձավ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպմանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման շրջանակներում։

«Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովենք այդ հարաբերությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների հանդիպումների համար։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Թուրքական կողմը հունվարի 6-ին հայտնել էր, որ ւղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել