ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 3 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին։
Հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պյերը․
«Միացյալ Նահանգները կցուցաբերի իր շարունակական նվիրվածությունը Ուկրաինայի՝ ինքն իրեն պաշտպանելու կարողությանը՝ հայտարարելով ավելի քան 3 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնության մասին»,-ասել է Ժան-Պյերը։
Նա օգնության նոր փաթեթն անվանել է ամենամեծը: Այն կներառի հետևակի մարտական մեքենաներ, հաուբիցներ և զրահափոխադրիչներ, ինչպես նաև «երկիր-օդ» հրթիռներ։
225 միլիոն դոլար էլ նախատեսված է երկարաժամկետ ներուժ ստեղծելու և Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման համար։